Մատչելիության հղումներ

Լոնդոնում Նալբանդյան - Դավութօղլու հանդիպում նախատեսված չէ


Լոնդոնում, որտեղ երեկ մեկնարկած Աֆղանստանին նվիրված միջազգային համաժողովին մասնակցում են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները, Հայաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանի փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի հանդիպում նախատեսված չէ:

Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին նաեւ փոխանցեց, որ լրացուցիչ կտեղեկացնի՝ եթե տեղի ունենա Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Թուրքական մամուլը այսօր տեղեկացնում է, որ Ահմեդ Դավութօղլուն երեկ Լոնդոնում հանդիպում է ունեցել Քլինթոնի հետ, որի ընթացքում քննարկվել է նաեւ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG