Հինգշաբթի օրվա բանակցությունների օրակարգում է Վրաստանի հարցով ՄԱԿ-ի նոր հատուկ ներկայացուցչի նշանակման հարցը: ՄԱԿ-ի նախկին բանագնաց Յոհան Վերբեկեն հունվարի սկզբին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Բելգիայի դեսպան եւ այլեւս չի կարող զբաղվել աբխազական ու հարավօսական խնդիրներով:
Բանագնացի պաշտոնը լքելուց առաջ Վերբեկեն իր հաջորդին խորհուրդ էր տվել անաչառ լինել: «ՄԱԿ-ի առանձնահատկությունն ու առավելությունն այն է, որ այս կառույցին բոլոր կողմերն էլ վստահում են: Երբ սկսում ես հակվել դեպի կողմերից մեկը` կորցնում ես վստահությունը: Այդ իսկ պատճառով, դեռ երկար ժամանակ ՄԱԿ-ը կլինի այն եզակի կառույցներից մեկը, որին կհաջողվի միջնորդական առաքելություն իրականացնել Վրաստանի տարածքում», - ասել է Վերբեկեն:
Չի բացառվում, որ բելգիացի դիվանագետին ՄԱԿ-ի բանագնացի պաշտոնում փոխարինի Հեյդի Տալյավինին, որը նախկինում զբաղեցրել է Աբխազիայում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի պաշտոնը: 2009 թվականին Տալյավինին ղեկավարում էր Եվրամիության հիմնած փաստահավաք խումբը, որի նպատակն էր 2008 թվականի օգոստոսյան ռուս - վրացական պատերազմի պատճառների վերհանումը:
Մյուս հավանական թեկնածուն ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի դեսպան Անտի Տուրունենն է: 2008 թվականին, երբ ԵԱՀԿ-ի նախագահող պետությունը Ֆինլանդիան էր, հենց Տուրունենն էր համակարգում պաշտոնական Հելսինկիի վարած արտաքին քաղաքականության վրացական ուղղությունը:
ԵԱՀԿ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեի խոսքով` պաշտոնական Թբիլիսին դեմ չէ ՄԱԿ-ի բանագնացի պաշտոնում Ֆինլանդիայի ներկայացուցչի նշանակմանը: «Ռուսաստանի հետ հակամարտություններին Ֆինլանդիայում քաջածանոթ են: Կարող եմ ասել, որ 2008-ին պատերազմի ժամանակ Ֆինլանդիան` որպես ԵԱՀԿ-ի նախագահող պետություն, ո'չ ռուսամետ էր, ո'չ վրացամետ եւ ո'չ էլ ամերիկամետ: Նրանք անաչառ էին եւ բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներ էին ցուցաբերում», - ասել է Դոլիձեն:
Արեւմտյան փորձագետների կարծիքով, սակայն, ՄԱԿ-ի բանագնացի պաշտոնը վերջին շրջանում կորցրել է իր առանցքային նշանակությունը:
«ՄԱԿ-ը այսօր շատ սահմանափակ առնչություն ունի աբխազական խնդրին, այնպես որ, կարծում եմ, նոր բանագնացի նշանակումը ձեւական բնույթ է կրելու», - հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Թբիլիսիի գրասենյակի ղեկավար Լոուրենս Շիթսը: