Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի երեկոյան Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում` օրենսդիրների, կառավարության անդամների, բարձրաստիճան հյուրերի եւ ժողովրդի առջեւ հանդես է եկել իր առաջին ամենամյա ուղերձով:
80 րոպե տեւած իր խոսքում Օբաման անդրադարձել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքներին` հայտարարելով նոր տնտեսական նախաձեռնությունների մասին:
Մասնավորապես, նա նշել է միջին բիզնեսի զարգացման համար 30 միլիարդ դոլար տրամադրելու, հարկային ոլորտում բարենպաստ միջավայր ձեւավորելու եւ մինչեւ տարեվերջ 1 միլիոնից ավելի աշխատատեղերի բացման մտադրության մասին: «Տասն ամերիկացիներից մեկը հիմա գործազուրկ է», - ընդգծել է Օբաման:
Նա խոսել է նաեւ առողջապահական խնդիրների, գլոբալ ջերմացման մասին` կոնգրեսականներին կոչ անելով ուշադրություն դարձնել այդ հարցերին եւս:
«Մեր բոլոր զինվորականները Իրաքից պետք է վերադառնան տուն», - հայտարարել է Օբաման, - «Պատերազմն ավարտվել է, մենք պատրաստ ենք Իրաքի իշխանություններին աջակցել տարածաշրջանում խաղաղություն եւ բարեկեցություն հաստատելու, նաեւ ընտրություններ անցկացնելու համար»:
Աֆղանստանի վերաբերյալ Բարաք Օբաման ասել է, որ առջեւում դժվար օրեր են, սակայն, միաժամանակ, վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները տիրապետում է իրավիճակին: