Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը փետրվարին կայցելի Հարավային Կովկաս


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբայեւը փետրվարի 14-ին երկօրյա այցով ժամանելու է Բաքու: Այդ մասին APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպանը:

Այցը տարածաշրջանային է: ԵԱՀԿ-ի նախագահողի պաշտոնը ստանձնելուց հետո Սաուդաբայեւը առաջին այցելությունը կատարելու է Հարավային Կովկաս. Ադրբեջանից նա մեկնելու է Հայաստան եւ Վրաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG