Մատչելիության հղումներ

Երեւանում կանցկացվի «Համատեղ ձգտում - 2010» զորավարժության նախնական պլանավորման համաժողովը


Հունվարի 26-29-ը Երեւանում կանցկացվի ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող կապի, հեռահաղորդակցությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Համատեղ ձգտում - 2010» զորավարժության նախնական պլանավորման համաժողովը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` համաժողովը զորավարժության պլանավորման չորս փուլերից երկրորդն է: Առաջին փուլը` հայեցակարգային մշակման համաժողովը, անցկացվել է 2009 թվականի նոյեմբերին Սերբիայում, իսկ հաջորդ երկու փուլերը կանցկացվեն Բոսնիա-Հերցեգովինայում եւ Մոնտենեգրոյում: Բուն զորավարժությունը տեղի կունենա 2010 թվականի սեպտեմբերին Գերմանիայում եւ Ռումինիայում:

Երեւանյան համաժողովին կմասնակցեն կապի ոլորտի շուրջ 300 մասնագետներ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 34 երկրներից եւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից:

«Համատեղ ձգտում» զորավարժությանը Հայաստանը մասնակցում է 2002 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG