Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը դրական է գնահատում Հայաստանի ՍԴ-ի որոշումը


Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը դրական է գնահատում Հայաստանի Սահմանադրական դատարանի վճիռը, ըստ որի հայ-թուրքական արձանագրությունները չեն հակասում Հայաստանի սահմանադրությանը՝ չնայած ՍԴ-ի այդ որոշման շուրջ Թուրքիայի հնչեցրած դժգոհություններին։

«Մեր կարծիքով, դատարանի վճիռը դրական քայլ է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման արձանագրությունների վավերացման գործընթացն առաջ տանելու տեսակետից», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ուրբաթ ուշ երեկոյան ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։ - «Դատարանի վճիռը թույլ է տալիս արձանագրությունները, այն տեսքով, ինչպես դրանք եղել են բանակցությունների եւ ստորագրման պահին, տանել խորհրդարան` վավերացման։ Որեւէ տպավորություն չկա, թե դատարանի վճիռը սահմանափակում կամ ինչ որ կերպ բնորոշում է արձանագրությունները»։

Թուրքիան պնդում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որում, մասնավորապես, վերահաստատվում է Հայաստանի Անկախության հռչակագրի այն կետը, թե Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, «հակասում է արձանագրությունների տառին եւ ոգուն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG