Նախագահը նկատեց, թե հանրության շրջանում հարցեր են առաջանում, թե ինչպես է պատահում, որ Վերահսկիչ պալատը պետական ապարատում չարաշահումների վերաբերյալ բազմաթիվ փաստեր է բացահայտում, բայց աղմկահարույց գործեր ի հայտ չեն գալիս, ու պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք քրեական պատասխանատվության չեն ենթարկվում ու չեն դատապարտվում:
«Շատ բաներ կարելի է պետական պաշտոնյաներին ներել: Շատ հարցերում կարելի է ներողամիտ լինել, բայց պետական միջոցին ձեռք գցած պաշտոնյան պետք է լինի ամենից զզվելի մարդը մեր հանրության մեջ», - հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ պարզաբանելով. - «Իմ ասածը այն չէ, որ Վերահսկիչ պալատը պետք է ցուցակ կազմի, թե որ պետական պաշտոնյաների նկատմամբ պետք է քրեական գործեր հարուցի եւ անմիջապես ուղարկի դատախազություն: Ուղղակի պետք է մենք էլ խստապահանջ լինենք մեր ասածների նկատմամբ, եւ հետեւողական լինենք մեր երեւան հանած թերությունները մինչեւ վերջ վերացնելու գործում: Սա չափազանց էական հանգամանք է»:
Նախագահը Վերահսկիչ պալատի աշխատակազմին կոչ արեց նաեւ «կարողանալ սկզբունքային լինել» եւ «տարբեր չարաշահումները վերհանելու ժամանակ ճնշումների չենթարկվել»: Իսկ այդ ճմշումները, նրա խոսքով, կարող են լինել թե' բարեկամների, թե' բարձրաստիճան պաշտոնյաների եւ թե' հանցագործների կողմից:
«Որովհետեւ մենք մի բուռ ժողովուրդ ենք: Մենք փոքր պետություն ենք: Կարծում եմ, որ ընդամենը մի քանի ժամը բավարար է, որպեսզի ցանկացած պետական պաշտոնյայի վրա ազդելու ուղիներ գտնեն մարդիկ», - փաստարկեց նա: - «Մեզնից յուրաքանչյուրը պիտի կարողանա հարազատին, իր բարեկամին, իր ընկերոջը, ցանկացած պետական պաշտոնյայի նաեւ «ոչ» ասել»:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ամփոփելով անցած 2 տարվա ընթացքում կատարված աշխատանքները, տեղեկացրեց, որ այդ ընթացքում իր ղեկավարած կառույցը շուրջ 63 թեմաների շուրջ վերահսկողություն է իրականացրել: Վերահսկվել են գրեթե բոլոր նախարարությունները՝ բացառությամբ Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունների, որոնց վերահսկողությունը կիրականացվի այս տարի:
Վերահսկողություն է իրականացվել նաեւ կառավարությանն առընթեր մարմիններում: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում 21 գործ ուղարկվել է դատախազություն:
Ինչ վերաբերում է պետբյուջե վերադարձված գումարներին, ապա դեռեւս շարունակվում է 2099 թվականին արձանագրված խախտումների մասով գումարների վերադարձը բյուջե:
Իսկ 2008-ին Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններից հետո, չկատարված աշխատանքների մասով վերականգնվել է մոտ 1 միլիարդ 883 միլիոն դրամ, իսկ կանխիկ պետբյուջե վերադարձվել է 1 միլիարդ 139 միլիոն դրամ: