Ռուսաստանը հույս ունի, որ հունվարի 25-ին Սոչիում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Ղարաբաղյան կարգավորման շուրջ երկխոսությունը կշարունակվի: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ակնկալում ենք, որ Սոչիում նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ կշարունակվի երկխոսությունը, որը տեղի էր ունենում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ անցյալ տարի», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ հավելել. - «Երկխոսությունը շատ ինտենսիվ էր, սակայն այն չհանգեցրեց որեւէ տպավորիչ ճեղքումների»:
Միաժամանակ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Լավրովը նշել է, թե այդ երկխոսությունը «ամրապնդեց հարաբերությունները երկու առաջնորդների միջեւ, թույլ տվեց նրանց ավելի խորամուխ լինել այն հարցերի մեջ, որոնք հարկ է լուծել»:
«Եվ մենք ակտիվորեն սատարում ենք նման երկխոսության շարունակումը, որի արդյունքը կախված է, նախ եւ առաջ, երկու առաջնորդներից», - հայտարարել է Լավրովը: