Մատչելիության հղումներ

Հայաստանցի փրկարարները առայժմ չեն մեկնում Հայիթի


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ջոկատը բերված է բարձր պատրաստականության վիճակի եւ պատրաստ է մեկնել Հայիթի` իրականացնելու փրկարարական աշխատանքներ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը:

Հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս հայաստանցի փրկարարները չեն մեկնել Հայիթի, Աբրահամյանը պատասխանեց. - «Այդ խնդրի շուրջ մեր համագործակցությունը պայմանավորված է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի հետ»:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե ծառայության 52-հոգանոց ջոկատը պատրաստվում է մեկնել Հայիթի:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG