Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները շնորհավորում է Ուկրաինային որակյալ ընտրությունների կապակցությամբ


Միացյալ Նահանգները շնորհավորել է Ուկրաինային նախագահական ընտրությունների առաջին փուլի որակի կապակցությամբ:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին նշել է, որ այլ կառույցների հետ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ-ի գնահատմամբ` հունվարի 17-ի ընտրությունները շատ ավելի լավ են ընթացել, քան Ուկրաինայում անցկացված նախորդ ընտրությունները:

«Սա Ուկրաինայում ժողովրդավարության զարգացման եւս մեկ նշանակալի դրսեւորում է», - հայտարարել է Քրոուլին եւ հավելել, որ Միացյալ Նահանգները ազատ եւ արդար ընտրություններ է ակնկալում նաեւ երկրորդ փուլում` փետրվարի 7-ին:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը եւ ներկայիս վարչապետ Յուլիա Տիմոշենկոն` ստանալով ընտրողների քվեների համապատասխանաբար 35 եւ 25 տոկոսը: Գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն դուրս է մնացել հետագա ընտրապայքարից` ստանալով ձայների ընդամենը 5.5 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG