Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը եւ Սարգսյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները


Երկուշաբթի օրը հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Մերձմոսկովյան Գորկիում նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:

Դմիտրի Մեդվեդեւը, հույս է հայտնել, որ «ճգնաժամային անկումը կավարտվի, եւ կաշխատեն այն գործիքները, որոնց մասին պայմանավորվել ենք ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական եւ արտաքին քաղաքական համագործակցության շրջանակներում»:

Հայաստանի նախագահը, իր հերթին նշել է, որ անցած տարվա ընթացքում հաջողվել է ակտիվացնել երկու երկրների ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար հարաբերությունները:

«Կարծում եմ, որ առկա են հիմքերը, որպեսզի 2010 թվականին հասնենք ավելի լուրջ հաջողությունների», - ասել է Հայաստանի նախագահը:

Ղարաբաղի հարցը քննարկվել է փակ դռների հետեւում, եւ նախագահները հանդիպումից հետո որեւէ հայտարարություն չեն արել այդ կապակցությամբ:


Ազա Բաբայան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG