Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախկին նախագահի արձանը կապամոնտաժվի


Թուրքմենստանի նախկին նախագահ Սափարմուրադ Նիյազովի 12 մետրանոց ոսկեզոծ արձանը, որը տեղադրված է մայրաքաղաք Աշխաբադի կենտրոնում՝ 75 մետր բարձրությամբ եռահարկ պատվանդանի վրա եւ համարվում է երկրի ամենաբարձր հուշարձանը, ապամոնտաժվելու է։

Արձանը, որ կանգնեցվել է Նիյազովի կառավարման օրոք, հատուկ մեխանիզմի շնորհիվ դեմքով դեպի արեւն է պտտվում:

Ապամոնտաժման մասին կարգադրությունը այսօր ստորագրել է գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը: Նա կարգադրել է այդ հուշարձանի փոխարեն Աշխաբադից հարավ կառուցել մեկ այլ՝ Անկախության հուշարձան:

Ապամոնտաժման մասին կարգադրությունը Նիյազովի անձի պաշտամունքը երկրում արմատախիլ անելուն ուղղված քայլերից մեկն է, որը ձեռնարկում է Թուրքմենստանի գործող նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG