Մատչելիության հղումներ

Եվրամիությունը 400 միլիոն եվրո է հատկացնելու Հայիթիին


Եվրամիությունը խոստանում է 400 միլիոն եվրոյի (575 միլիոն դոլարի) արտակարգ օգնություն ու վերականգման աջակցություն հատկացնել հզոր երկրաշարժից տուժած Հայիթիին:

Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը այսօր հայտարարել է, որ 330 միլիոն եվրոյի օգնություն է հատկացնելու Հայիթիին: Եվս 92 միլիոն եվրո են խոստացել Եվրամիության անդամ երկրները:

Կիրակի օրը Հայիթի է այցելած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ասել էր, թե երկրաշարժը «վերջին տասնամյակների ամենալուրջ հումանիտար ճգնաժամերից մեկն է»:

Պաշտոնյաները մտավախություն ունեն, որ անցած շաբաթ Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 200 հազարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG