Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը մեկնում է Եգիպտոս


Վաղը պաշտոնական այցով Եգիպտոս կմեկնի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Կահիրեում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Եգիպտոսի Ժողովրդական ժողովի նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրի եւ վարչապետ Ահմեդ Նազիֆի հետ:

Պատվիրակությունը նաեւ հանդիպում կունենա եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կմասնակցի Ազգային ժողովի նախագահի պատվին Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը:

Երկուշաբթի օրը Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG