Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն Արա Սիմոնյանին գրանցեց Ազգային ժողովի պատգամավոր


Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր կայացած նիստում «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանի գրանցեց Ազգային ժողովի պատգամավոր թիվ 10 ընտրատարածքից:

Հիշյալ ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացված պատգամավորի լրացուցիչ ընտրությունների վերջնական արդյունքները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ամփոփել էր նախօրեին: Ըստ այդմ` Արա Սիմոնյանը ստացել է 6850, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` 4650, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` 288 ձայն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 8 անդամներից այսօրվա արձանագրությունը ստորագրեցին 6-ը, հրաժարվեցին ստորագրել Զոյա Թադեւոսյանը` «Ժառանգություն»-ից, եւ Համլետ Աբրահամյանը` Դաշնակցությունից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Համլետ Աբրահամյանը հայտարարեց, որ համաձայն չէ քվեարկության արդյունքներին եւ գտնում է, որ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեին:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ԿԸՀ-ից պահանջել էր վերացնել թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) անգործությունը` վկայակոչելով այն փաստը, որ ԸԸՀ-ն երեկ հրաժարվեց ընդունել հունվարի 10-ի ընտրությունները անվավեր ճանաչելու իրենց դիմում-բողոքը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG