Մատչելիության հղումներ

Ռուսաստանի խորհրդարանը վավերացրեց Եվրոպական դատարանի բարեփոխումների փաստաթուղթը


Ռուսաստանի Պետդուման այսօր վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարեփոխումների փաստաթուղթը: Որպես «Թիվ 14 արձանագրություն» հայտնի փաստաթղթի վավերացման օգտին քվեարկել է 392, դեմ` 56 խորհրդարանական:

Ռուսաստանը Եվրախորհրդի անդամ 47 երկրներից վերջինն է, որ վավերացնում է Եվրոպական դատարանի աշխատանքների արագացմանը եւ արդյունավետության բարձրացմանը միտված փաստաթուղթը:

Պաշտոնական Մոսկվան 2006 թվականին մերժել էր արձանագրությունը, սակայն, ի վերջո, փոխել է իր դիրքորոշումը, երբ Եվրոպայի խորհուրդը համաձայնել է այն դրույթին, ըստ որի` Եվրադատարանում Ռուսաստանին վերաբերող որոշումների ընդունմանը պետք է մասնակցի ռուսաստանցի դատավոր:

Եվրադատարանում Ռուսաստանից ստացված դիմումների թիվը կազմում է Եվրախորհրդի անդամ երկրներից ներկայացված դիմումների մեկ հինգերորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG