Մատչելիության հղումներ

Իրանում եւս մի թերթ է փակվել


Թեհրանի հեղափոխական դատարանի երեկ կայացրած որոշմամբ դադարեցվել է պահպանողական «Հեմմաթ» շաբաթաթերթի հրատարակությունը:

Դատավճռում նշված է, որ շաբաթաթերթը «հետեւողականորեն ստահոդ եւ զրպարտանք պարունակող տեղեկություններ էր տարածում` նպատակ ունենալով դժգոհություն բորբոքել լայն հանրության շրջանում»:

Ընդդիմադիր կայքէջերի փոխանցմամբ` դատարանը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ «Հեմմաթ»-ի էջերում նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիին վարկաբեկող հրապարակում էր հայտնվել:

Ավելի վաղ պաշտոնական աղբյուրները Ռաֆսանջանիին վարկաբեկող հրապարակման հեղինակներին մեղադրել էին «ոչ պրոֆեսիոնալ գործունեություն ծավալելու մեջ, ինչը կարող է պետական պաշտոնյաների նկատմամբ անհարկի մեղադրանքների առիթ դառնալ»:

1989-97 թվականներին նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռաֆսանջանին 2009-ի նախագահական ընտրությունների ժամանակ աջակցում էր ընդդիմության թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG