Ուկրաինայի վարչապետ, նախագահության թեկնածու Յուլիա Տիմոշենկոն այսօր հայտարարել է, որ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում եվրոպամետ արտաքին քաղաքականություն է որդեգրելու:
«Մեր հիմնական նպատակը կլինի Ուկրաինայի անդամակցությունը Եվրոպական միությանը: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան Եվրոպական միության անդամ դառնա իմ նախագահության հինգ տարիների ընթացքում», - ասել է Տիմոշենկոն:
«Հարկավոր է ամրապնդել եվրոպական արժեքները Ուկրաինայում: Այս խնդրի լուծումը մեզանից համակարգային եւ խորը վերափոխումներ է պահանջում», - հայտարարել է Ուկրաինայի վարչապետը: