Անվանի երաժիշտ Գեորգի Գարանյանի մահվան կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը ցավակցական հեռագիր են հղել Գարանյանների ընտանիքին:
Հեռագրում, որի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Խորապես վշտացած ենք Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երաժիշտ, ջազմեն, կոմպոզիտոր եւ դիրիժոր Գեորգի Գարանյանի անժամանակ մահվան լուրով: Կյանքից հեռացավ ականավոր սաքսոֆոնահարն ու իմպրովիզատորը, ում ստեղծագործությունն իր արժանի տեղն է զբաղեցնում համաշխարհային էստրադային-ջազային արվեստի գանձարանում: Մեր մեծ հայրենակիցը միշտ հաճույքով է հանդես եկել հայ բեմում: Անմոռանալի է նրա վերջին համերգը Երեւանում` «Հայկական ջազ-70» փառատոնի շրջանակում»: