Մատչելիության հղումներ

Ավերիչ երկրաշարժը Հայիթիում բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել


Մի քանի ժամ առաջ Հայիթի կղզում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը մեծ ավերածությունների եւ մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 մագնիտուդ:

Ականատեսները միջազգային լրատվամիջոցներին փոխանցել են, որ մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի փողոցները լի են զոհվածների մարմիններով, փլատակների տակ են մնացել մեծ թվով մարդիկ: Տուժել է նաեւ նախագահի նստավայրը:

Հայիթիի իշխանությունները օգնություն են խնդրել Միացյալ Նահանգներից: Պաշտոնական Վաշինգտոնը արձագանքել է այդ խնդրանքին` խոստանալով անհապաղ օգնություն տրամադրել աղետյալ կղզուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG