Մատչելիության հղումներ

Ռուսաստանում տոների ընթացքում հրդեհներից շուրջ 700 մարդ է զոհվել


ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` ամանորյա արձակուրդների օրերին Ռուսաստանի Դաշնությունում հրդեհների զոհ է դարձել շուրջ 700 մարդ։

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության` անցյալ տարվա համեմատությամբ արձանագրվել է այդօրինակ պատահարների թվի անկում։ Նախարարությունը հայտնել է, որ տոնական օրերին հրդեհներից զոհվածների երեք քառորդը հարբած վիճակում են եղել։

Նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Վլադիմիր Ստեպանովի ներկայացրած տվյալներով` «2009 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2010 թվականի հունվարի 10-ը երկրում տեղի է ունեցել 5829 հրդեհ, ինչը անցյալ տարվա համեմատությամբ 12 տոկոսով պակաս է, հրդեհներից զոհվել է 696 մարդ, դա` 13 տոկոսով է պակաս»։

«Մարդիկ հիմնականում զոհվել են մասնավոր եւ բնակելի սեկտորում բռնկված հրդեհներում, մահացածների 70 տոկոսը հարբած վիճակում են եղել», - ասել է արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG