Մատչելիության հղումներ

Հայ - թուրքական արձանագրությունները Հայաստանում սահմանադրական ճանաչվեցին


2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները ճանաչվեցին Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող: Նման վճիռ կայացրեց Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը կայացած նիստում:

Սահմանադրական դատարանի` ժամը 11:00-ին սկսված նիստի հրապարակային մասը տեւեց 4 րոպե, ինչից հետո դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ որոշվել է հարցը քննարկել գրավոր ընթացակարգով, եւ դատարանը անցավ խորհրդակցական սենյակ:

«Միջազգային պայմանագրերի քննության առանձնահատկությունները հաշվի առնելով` դատարանը որոշել է գործի քննությունը կազմակերպել գրավոր ընթացակարգով», - ասաց Գագիկ Հարությունյանը:

Հայաստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG