Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրական տեղամասի մոտակայքում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Անհայտ անձինք ընտրատեղամասից դուրս են հրավիրել Նիկոլ Փաշինյանի վստահված անձ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին իր 2 ուղեկցողների հետ եւ դաժան ծեծի ենթարկել, ինչի արդյունքում կոտրվել է Մակեյանի քիթը։ Բոլոր 3 տուժողները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի 1-ին հիվանդանոց։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տուժողները պնդեցին, որ իրենց ծեծի են ենթարկել «ինչ-որ սափրագլուխներ»։ Նրանք նաեւ հայտարարեցին, որ միջադեպի վայրում ներկա է եղել ոստիկան, ով նույնիսկ բռնել է Պետրոս Մակեյանի ձեռքերը, որպեսզի նա չկարողանա դիմադրություն ցույց տալ։
Կիրակի օրը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացվում են Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ։ Անցկացվող քվեարկությանը պատգամավորական մանդատի համար պայքարում են Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։