Մատչելիության հղումներ

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկել է 6 հազար 126 ընտրող


Երեւանի թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում ժամը 14։00-ի դրությամբ քվեարկել է 6 հազար 126 ընտրող։ Այս ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը 55 հազար 810 է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց թիվ 10 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը։

Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը նաեւ նշեց, որ ընտրություններում առայժմ թեթեւ միջադեպեր են տեղի ունեցել. - «Փոքր միջադեպեր տեղամասերում՝ հանձնաժողովի անդամների, վստահված անձանց միջեւ։ Անձնագրի հետ կապված, վկայականի հետ կապված իրար չհասկանալու խնդիրներ, որոնք հարթվել են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG