«Ինտերֆաքս» լրատվական գործակալության տեղեկացմամբ, նրա դիակը հայտնաբերվել է ժամը 00.50-ին Շկուլեւի փողոցի թիվ 2 տան մոտ՝ «Դեու Էսպերո» մակնիշի ավտոմեքենայի սրահում: Գրիգորյանը մահացել է բազմաթիվ ջարդվածքներից եւ երկու հրազենային վնասվածքներից:
Գործակալության տվյալներով, օպերատիվ-որոնողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Գրիգորյանն իր բնակարանում վեճի է բռնվել իր ծանոթների հետ: Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել, որում տուժել է նաեւ Գրիգորյանի կինը: Ծեծկռտուքը, վերջինիս խոսքով, շարունակվել է շենքի մուտքում: Սպանվածի կինը չի տեսել, թե ինչ է կատարվել դրանից հետո:
Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչության ներկայացուցիչը, հաստատելով սպանության փաստը, հավելել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են կատարվածի մանրամասները: