Մատչելիության հղումներ

Ահմադինեջադը կրկին բացառում է միջուկային ծրագիրը դադարեցնելու հնարավորությունը


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր կրկին հայտարարել է, որ միջազգային նոր պատժամիջոցները չեն ստիպի իր երկրին հրաժարվել միջուկային ծրագրից:

Միջուկային խնդրի շուրջ աշխարհի առաջատար տերությունների առաջարկին Իրանը չի պատասխանել նրանց սահմանած ժամկետում՝ մինչեւ 2009-ի տարեվերջ:

Ամերիկյան Wall Street Journal-ի հաղորդմամբ, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը ծրագրում է սահմանափակումներ մտցնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին լիովին կամ մասնակիորեն պատկանող իրանական մի շարք ընկերությունների հետ ֆինանսական գործարքներում:

Նշված կորպուսը ոչ միայն ռազմականացված խոշոր կազմակերպություն է, այլեւ զբաղվում է ակտիվ տնտեսական գործունեությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG