Իտալիայի հարավում ներգաղթյալների հուզումներ են սկսվել, երբ տեղացի երիտասարդները պնեւմատիկ ատրճանակներով կրակել են ֆերմայում աշխատանքից վերադարձող ներգաղթյալների խմբի վրա եւ վիրավորել նրանցից երկուսին:
Միջադեպը եւ դրան հաջորդած հուզումները տեղի են ունեցել Կալաբրիա շրջանի Ռոզարնա քաղաքում: Ներգաղթյալները` հիմնականում աֆրիկյան երկրներից, երեկ երեկոյան քարեր են շպրտել ոստիկանների ուղղությամբ, հրկիզել ավտոմեքենաներ եւ ջարդուփշուր արել խանութների ապակիները: Կան ձերբակալվածներ:
Կալաբրիայի ֆերմաներում աշխատում են շուրջ 1500 ներգաղթյալներ, որոնք ապրում են խղճուկ պայմաններում: Ըստ իրավապաշտպանների` ներգաղթյալներին շահագործում են կազմակերպված հանցախմբերը: