Մատչելիության հղումներ

Օսլոյում Իրանի հյուպատոսը ի նշան իր երկրի իշխանությունների դեմ բողոքի հեռանում է պաշտոնից


Օսլոյում Իրանի հյուպատոս Մոհամադ Ռեզա Հեյդարին հայտարարել է, որ ի նշան բողոքի հեռանում է պաշտոնից:

Դիվանագետի բողոքն ուղղված է Իրանի իշխանությունների դեմ, որոնք անցած տարվա նախագահական ընտրություններից հետո բռնությամբ ճնշեցին ընդդիմության բողոքի ակցիաները:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությանը Հեյդարին ասել է, որ չի վերադառնալու հայրենիք:

Ավելի վաղ Նորվեգիայում Իրանի դեսպանատունը հայտարարել էր, որ մեկ ամիս առաջ լրացել է հյուպատոսի գործուղման ժամկետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG