Թուրքիայի Բուրսա քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի 2009 թվականի թիմային առաջնության երրորդ տուրում հինգշաբթի օրը Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով պարտության է մատնել տանտերերի թիմին եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Առաջնության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արման Փաշիկյանը հաղթանակներ են տոնել, համապատասխանաբար, Յըլմազ Մուսթաֆայի, Ջան Էմրեի եւ Էշեն Բարիշի նկատմամբ, իսկ Հայաստանի թիմը գլխավորող Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Էրդուղդու Մերթի հետ:
Երրորդ տուրից հետո Հայաստանի թիմը 7,5 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարն է: 7-ական միավորով 2-5-րդ տեղերը կիսում են Ռուսաստանի, Իսրայելի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հավաքականները: