Մատչելիության հղումներ

«Զաման». «Թուրքական խորհրդարանում հայ - թուրքական արձանագրությունների հարցը կքննարկվի գարնանը»


«Զաման» օրաթերթը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրները, այսօր տեղեկացնում է, որ Հայաստանի հետ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման հարցը թուրքական խորհրդարանում կարող է քննարկման դրվել մարտ ամսվա ընթացքում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` եկող շաբաթասկզբին վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայ - թուրքական հարաբերությունների հարցը Մոսկվայում քննարկելու է իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:

Էրդողանի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է լինելու նաեւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Ռուսաստան կժամանի հունվարի 12-ին:

Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում երկու առանցքային թեմա է շոշափվելու` համատեղ էներգետիկ ծրագրերի իրագործումն ու հայ - թուրքական հարաբերությունները, - գրում է «Զաման»-ը:

Թերթի տեղեկություններով` «Թուրքիայի վարչապետը Վլադիմիր Պուտինին հորդորելու է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը հասնելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG