Մատչելիության հղումներ

Ուղղափառ եւ մի շարք արեւելյան եկեղեցիներ նշում են Սուրբ Ծնունդը


Ուղղափառ եւ մի շարք արեւելյան եկեղեցիներ հունվարի 7-ին նշում են Սուրբ Ծնունդը:

Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում կեսգիշերային սուրբծննդյան պատարագը հանդիսապետել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շուրջ 4 հազար ներկաների թվում էր:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը Սուրբ Ծնունդը նշել է Սերբիայից անջատված Կոսովոյում, որի սերբական միջնադարյան Վիսոկի Դեցանի տաճար է փոխադրվել ՆԱՏՕ-ի ուղղաթիռով: Կոսովոյի շուրջ 100 ալբանացիներ բողոքել են Սերբիայի նախագահի այցի դեմ, սակայն ՆԱՏՕ-ի խաղաղապահները նրանց թույլ չեն տվել մոտենալ 14-րդ դարի սերբական տաճարին:

Բեթղեհեմում կեսգիշերային արարողության ընթացքում տասնյակ պաղեստինցի քրիստոնյաներ մեղադրել են իրենց կրոնական առաջնորդ Թեոֆիլ պատրիարքին եկեղեցու հողերը իսրայելցիներին վաճառելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG