Մատչելիության հղումներ

Հայաստանի շախմատի հավաքականը պարտվեց Ադրբեջանին



Բուրսայում անցկացվող շախմատի Աշխարհի թիմային առաջնության 1-ին տուրում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվել է Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի հավաքականին: 4 պարտիաներից 3-ում խաղաղ ելք է գրանցվել, մրցամարտի ելքը վճռվել է 3-րդ խաղատախտակի վրա, որտեղ Արման Փաշիկյանը սեւերով զիջել է Շաքիրյար Մամեդյարովին:

Այսօր կկայանան առաջնության 2-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականի մրցակիցն է Իսրայելը: Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Հայաստանին:

Թուրքական Բուրսա առափնյա քաղաքում շախմատի աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսի համար պայքարում են տասը երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իսրայելի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ազգային հավաքականները:

Մրցաշարն անցկացվում է 9 փուլով, հունվարի 13-ին տեղի կունենա վերջին տուրը եւ առաջնության փակման հանդիսավոր արարողությունը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG