Մատչելիության հղումներ

Մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից Ռուսաստանում 6 ոստիկան է զոհվել


Ռուսաստանի մաս կազմող Դաղստանի հանրապետության մայրաքաղաք Մախաչկալայում մահապարտ ահաբեկիչի իրականացրած պայթյունից 6 ոստիկան է զոհվել, վիրավորվել է 14 մարդ։

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ահաբեկիչը փորձել է Մախաչկալայի արվարձաններից մեկում տեղակայված ոստիկանական ուղեկալով անցկացնել պայթուցիկ նյութերով բեռնավորված իր ավտոմեքենան, սակայն այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են արգելել նրա անցումը, ահաբեկիչը պայթեցրել է իրեն եւ մեքենան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG