Մատչելիության հղումներ

Բուլղարիայում հայտնի լրագրող է սպանվել


Սոֆիայում այսօր սպանվել է բուլղարացի հայտնի լրագրող 30-ամյա Բոբի Ցանկովը: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը:

Երկու անհայտ անձինք, որոնց հայտնաբերել չի հաջողվել, Բուլղարիայի մայրաքաղաքի կենտրոնում հրազենային կրակոցներով սպանել են լրագրողին: Նրա երկու թիկնապահները վիրավորվել են ու տեղափոխվել հիվանդանոց:

Բոբի Ցանկովը ռադիոհաղորդավար էր, մի քանի գրքերի հեղինակ: Նա հետաքննում էր կազմակերպված հանցավորության հետ կապված իրավիճակը Բուլղարիայում:

Ցանկովը արդեն երկրորդ լրագրողն է, ով սպանվում է Բուլղարիայի հանցավոր աշխարհի մասին հրապարակման պատճառով. 2008 թվականի ապրիլին սպանվել է Գեորգի Ստոեւը, ով պատրաստվում էր գիրք հրատարակել, որտեղ մանրամասնորեն նկարագրվում էր Բուլղարիայի հանցավոր աշխարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG