Վրաստանում սկսել է հաղորդումներ հեռարձակել «Պերվիյ Կավկազսկիյ» («Առաջին Կովկասյան») ռուսալեզու հեռուստաալիքը, որը հիմնադրվել է պետբյուջեից ֆինանսավորվող Վրաստանի հանրային հեռուստատեսության շրջանակներում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` տվյալ փուլում հեռարձակումը իրականացվում է ինտերնետի միջոցով, սակայն հունվարի կեսերից կսկսվեն արբանյակային եւ մալուխային հեռարձակումները ամբողջ Վրաստանի եւ այլ երկրների տարածքում:
Վրաստանի հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրեն Գիա Ճանտուրիան ասել է, թե հեռուստաալիքը «ծառայելու է Կովկասի ժողովրդին»` հեռուստադիտողներին հնարավորություն տալով տեղեկանալ «պատմական եւ մերօրյա այնպիսի փաստերի, որոնց նրանք չեն կարող տեղեկանալ այլ ալիքներից»:
Հեռուստաալիքի ղեկավարությունը հավաստիացնում է, որ հաղորդումները հակառուսական ուղղվածություն չեն ունենալու:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «Պերվիյ Կավկազսկիյ»-ի կայքէջում տեղադրված հայտարարությունում «Վրաստանի համար շատ կարեւոր իրադարձություն» է որակել ռուսալեզու հեռուստաալիքի հայտնվելը եթերում: «Մենք չպետք է կորցնենք ռուսաց լեզուն, որը մեզ միացնում է Ռուսաստանի ժողովուրդների հետ եւ որը դեռ երկար ժամանակ կմնա նախկին սոցիալիստական ճամբարի եւ հետխորհրդային տարածքի այլ ժողովուրդների հետ շփման զուգահեռ լեզու»:
Այդուհանդերձ, վրացական ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես` նախկին նախարար Գեորգի Խաինդրավան, մտահոգություն են հայտնում, թե նոր հեռուստաալիքը կարող է նպաստել «Ռուսաստանի հետ նոր պատերազմի հրահրմանը»: