Խամենեիին ուղղված նամակը հրապարակվել է ինտերնետում: Այն ստորագրած 88 գիտնականները համարում են, որ հարկավոր է «պատասխանատվության կանչել նրանց, ում մեղքով դաժանորեն ճնշվել են հակակառավարական ցույցերը»:
Դեկտեմբերի վերջին ցուցարարների ու ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով զոհվել էր առնվազն 8 մարդ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներից Միր-Հոսեյն Մուսավիի զարմիկը:
Իրանի վերաքննիչ դատարանը, մինչդեռ, այսօր անփոփոխ է թողել հայտնի լրագրող Ահմադ Զեյդաբադիի նկատմամբ կայացրած վճիռը, որով նա 6 տարվա ազատազրկման եւ 5 տարվա աքսորի էր դատապարտվել՝ հետընտրական իրադարձություններից հետո հակաիշխանական քարոզչական նյութեր տարածելու համար: