Մատչելիության հղումներ

Իրանցի գիտնականները կոչով դիմել են երկրի հոգեւոր առաջնորդին


Իրանցի տասնյակ գիտնականներ՝ Թեհրանի համալսարանի դասախոսներ, դիմել են երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին՝ կոչ անելով վերջ տալ ընդդիմության կողմնակիցների հետապնդումներին:

Խամենեիին ուղղված նամակը հրապարակվել է ինտերնետում: Այն ստորագրած 88 գիտնականները համարում են, որ հարկավոր է «պատասխանատվության կանչել նրանց, ում մեղքով դաժանորեն ճնշվել են հակակառավարական ցույցերը»:

Դեկտեմբերի վերջին ցուցարարների ու ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով զոհվել էր առնվազն 8 մարդ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներից Միրհոսեյն Մուսավիի զարմիկը:

Իրանի վերաքննիչ դատարանը, մինչդեռ, այսօր անփոփոխ է թողել հայտնի լրագրող Ահմադ Զեյդաբադիի նկատմամբ կայացրած վճիռը, որով նա 6 տարվա ազատազրկման եւ 5 տարվա աքսորի էր դատապարտվել՝ հետընտրական իրադարձություններից հետո հակաիշխանական քարոզչական նյութեր տարածելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG