Մատչելիության հղումներ

Թուրքիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է մեկ մարդ

Թուրքիայի հյուսիսարեւմուտքում մարդատար գնացքը բախվել է մեկ այլ գնացքի, ինչի արդյունքում զոհվել է գնացքներից մեկի մեքենավարը: Վիրավորվել է 4 մարդ:

Թուրքական լրատվամիջոցները փոխանցում են նաեւ, որ վնասված վագոններում մնացած ուղեւորներին հաջողվել է դուրս բերել միայն փրկարարների օգնությամբ:

Վթարի պատճառը, նախնական տվյալներով, մեքենավարներից մեկի սխալն է եղել:
XS
SM
MD
LG