Մատչելիության հղումներ

Ղազախստանը ստանձնեց ԵԱՀԿ-ի նախագահությունը



Հունվարի 1-ից Ղազախստանը ստանձնեց Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունը։ Ղազախստանը նախկին խորհրդային երկրներից առաջինն է, որը նախագահելու է եվրոպական այդ հեղինակավոր կազմակերպությունում։

ԵԱՀԿ-ն աշխարհի խոշորագույն տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունն է, որին անդամակցում են 56 երկիր, այդ թվում՝ Եվրոպայի, Հուսիսային Ամերիկայի եւ Կենտրոնական Ասիայի մի շարք հզորագույն պետություններ։

Կազմակերպության գործունեության ոլորտները ներառում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հակամարտությունների կարգավորումը, մարդու իրավունքները, խոսքի եւ արտահայտման ազատությունը, ժողովրդավարական ընտրությունների անցկացումը։

Մասնավորապես, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում է ընթանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG