Մատչելիության հղումներ

Լիտվայի միակ ատոմակայանը կփակվի


Այսօր կեսգիշերն անց փակվելու է Լիտվայի միակ «Իգնալինա» ատոմակայանը, որի միակ ռեակտորը արտադրում է Լիտվայում սպառվող էլեկտրականության 70 տոկոսը։

Ատոմակայանի ռեակտորը ունի նույն կառուցվածքը, ինչ 1986 թվականին պայթած Չեռնոբիլի ռեակտորը։ Եվրամիությունը Վիլնիուսից պահանջել է կասեցնել «Իգնալինա»-ի աշխատանքը՝ քանի որ այն չի համապատասխանում անվտանգության ժամանակակից չափանիշներին։

Վերլուծաբանների գնահատմամբ, ատոմակայանի փակումը լուրջ հարված է հասցնելու Լիտվայի տնտեսությանը, որն արդեն իսկ մեծապես տուժել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG