«Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը անցնող տարին գնահատել է որպես «սառեցված պատերազմի ընթացքի ամենաբարդ տարիներից մեկը»։ Պողոսյանը, մասնավորապես, ասել է. - «Լարվածությունը մետաստազների նման տարածվում էր միանգամից մի քանի ուղղություններով։ Երկրի ներսում այն արտահայտվեց ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալական բնագավառներում։ Չորս կուսակցությունների քաղաքական կոալիցիան Դաշնակցության դուրս գալով, փաստորեն, փլուզվեց։ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը լարվածություն մտցրեց նաեւ սոցիալական ոլորտում։ Հիշենք, թե որքան ոչ միարժեք գնահատվեցին դրանք բնակչության կողմից։ Ակնհայտ է նաեւ, որ անկախության շրջանի Հայաստանում երբեք այդպիսի պառակտում չէր եղել հասարակության մեջ, ու նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ։ Նույն կերպ նաեւ ակնհայտ է, որ Հայաստանը երբեք այսքան ներգրավված չէր եղել տարածաշրջանում ընթացող գործընթացներում»։
«Առավոտ»-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախկին նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը ասում է. - «2009 թվականին մոտ 1 միլիարդ դոլարի վարկեր ենք վերցրել, որոնք 2009-ի բյուջեում արտացոլված չէին, եւ այդպես էլ չարտացոլվեցին անգամ վարկերի մասին համաձայնագրերը խորհրդարանում վավերացնելուց հետո։ Եվ քանի որ պակասորդ-ՀՆԱ հարաբերակցությունը սահմանափակող սահմանաչափը գործնականում 5 անգամ մեծացվեց, կառավարությունը հնարավորություն ստացավ անսահմանափակ վարկեր ստանալ եւ ծախսել առանց վերահսկողության։ Այդ ամենը լրացրեց 2010-ի բյուջեն, որի բովանդակային հոդվածները նախորդ տարիների համեմատ սկզբունքային փոփոխություն են կրել։ Դա էլ նույն նպատակն է հետապնդում. դարձյալ խորհրդարանի վերահսկողությունից դուրս է բերվում բյուջեի կատարման ողջ ընթացքը։ 2010 թվականի բյուջեում եւս չափազանց մեծ ծավալի վարկերի օգտագործում է նախատեսված, որի արդյունքում մեր արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ զգալիորեն անցնելու է 40 տոկոսի սահմանները»։
«Հայոց աշխարհ»-ը նշում է, որ ուրբաթ օրը կայացած ամփոփիչ ասուլիսում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ասել է հետեւյալը. - «2009 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ Սեւանա լճի ջրի մակարդակը եղել է 1899,24 մետր, ինչը 40 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրն արձանագրված մակարդակի համեմատ։ Սեւանի մասով առաջին եւ կարեւորագույն մոտեցում կամ ձեռքբերում համարում ենք, որ այս տարի վերջապես կարողացանք ունենալ «Սեւան» ազգային պարկի կադաստրային վկայականը, որն իսկապես այս տարիների ընթացքում չի եղել»։ Այնուհետեւ, թերթը մեկնաբանում է. - «Վերը նշվածի առնչությամբ նախ նկատենք, որ Սեւանա լճի մակարդակը բնապահպանության նախարարության շնորհիվ չէ, որ բարձրացել է, այլ բնության։ Բացի այդ, անցյալ տարի լճից ջրի հսկայածավալ բացթողնման պարագայում, էկոլոգիական այն ծանր իրավիճակում, որում այժմ գտնվում է լիճը, մակարդակի 40 սանտիմետրով բարձրացումն առանձնապես մեծ մխիթարություն չէ։ Ինչ վերաբերում է «Սեւան» ազգային պարկի կադաստրային վկայականի ձեռքբերմանը, ապա վկայականը չկար հիմնականում բնապահպանության նախարարության խոշոր թերացման հետեւանքով։ Պարզ է, որ կադաստրային վկայականի բացակայությունը ձեռնտու էր ոմանց, քանի որ նաեւ նշված հանգամանքից օգտվելով է, որ «Սեւան» ազգային պարկի տարածքում ապօրինի շինություններ են կառուցվել»։
«Չորրորդ ինքնիշխանության» հետ զրուցած բանակի մի բարձրաստիճան սպա նկատել է, որ մարտի 1-ի երեկոյան ժամը 18։00-ին կայացած խորհրդակցության մանրամասների վեր հանումը կարող է տալ բոլոր հարցերի պատասխանները։ Նա նաեւ հավելել է, որ պատկերը առավել ամբողջական կլինի մարտի 2-ին կայացած խորհրդակցության պարզաբանմամբ։ - «Կառավարության շենքում, վարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի առանձնասենյակների միջեւ գտնվող նիստերի փոքր դահլիճում մարտի 2-ի առավոտյան Սերժ Սարգսյանը նախորդ օրվա նույն կազմին հրավիրել է խորհրդակցության։ Կրակոցներից եւ արյունից հետո հրավիրված այս կայծակնային խորհրդակցությունը տեւել է ընդամենը 15 րոպե։ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը եւ շտաբի պետ Միքայել Հարությունյանը, թշնամուն պարտության մատնած մյուսների հետ Սերժ Սարգսյանից ստացել են արտակարգ դրությունը նույն ուժով եւ եռանդով կազմակերպելու հետ կապված կարճ ու կոնկրետ հրահանգներ»։
«Ժամանակ»-ի թղթակիցը, վերլուծելով Գարեգին Նժդեհի քաղաքականությունը, հարց է տալիս. - «Ինչպե՞ս կվարվեր Գարեգին Նժդեհը այսօր։ Նա կտեսներ, որ իրադրությունը նման է 1920 թվականի իրադրությանը Սյունիքում։ Կա երկու խավ, որոնք տարբեր քաղաքական արժեքներ ունեն։ Կան հասարակ մարդիկ, որոնք, եթե նույնիսկ աշխատում են արտերկրում, գումարը ուղարկում են հայրենիք՝ իրենց հարազատներին։ Նույնիսկ ապրելով դրսում՝ նրանք նպաստում են երկրի բարգավաճմանը։ Կա մեկ այլ խավ՝ պլուտոկրատները, որոնք սպեկուլյատիվ գներով, պետպատվերների շնորհիվ, այլ մեխանիզմներով, յուրացնում են այդ գումարները եւ ուղարկում դուրս, ուր իրենց իսկական հայրենիքն է՝ Փողաստանը։ Կտեսներ, որ այդ խավը կազմակերպված է Հանրապետական կուսակցության մեջ, որը պետությունը ծառայեցնում է մի քանի տասնյակ ընտանիքների տնտեսական շահին։ Հետեւաբար՝ նրա առաջին քայլը կլիներ այն, որ նա կհայտարարեր Հանրապետական կուսակցության հետ իր տարաձայնությունների մասին, այն մասին, որ երբեք Հանրապետական կուսակցության կողմը չի եղել, բացառությամբ, գուցե, առաջին կարճ շրջանի, եւ չի պատրաստվում համաձայնել այդ կուսակցության քաղաքականությանը»։