Մատչելիության հղումներ

The Times. «տարվա մարդ» է ճանաչվել զոհված իրանցի ցուցարարուհին


Իրան -- Ընդդիմադիր ցուցարարը վեր է պարզում զոհված Նեդա Աղա-Սոլթանի դիմանկարը՝ Թեհրանի համալսարանի առջեւ կազմակերպված ցույցի ժամանակ, 07-ը դեկտեմբերի, 2009
Բրիտանական հեղինակավոր The Times պարբերականը «տարվա մարդ» կոչմանն է արժանացրել իրանցի այն երիտասարդ կնոջը, ով զոհվել էր Իրանի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցերի ժամանակ։

Թերթի գնահատմամբ, 26-ամյա Նեդա Աղա-Սոլթանը դարձել է բռնատիրության դեմ պայքարի խորհրդանիշ։

Հունիսին անցկացված նախագահական ընտրություններից հետո Իրանում հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի վերընտրման կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG