Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը դեկտեմբերի 24-ին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը:
Ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ զրույցի ընթացքում նախագահները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների մակարդակից ու համոզմունք հայտնել, որ ապագայում դրանք է'լ ավելի կզարգանան:
«Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների ու Լեռնային Ղարաբաղի հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորման վերջին գործընթացների շուրջ», - հաղորդում է «Ազերթաջ»-ը:
APA գործակալությունը հաղորդում է, որ Իլհամ Ալիեւի ծննդյան օրը նրան զանգահարել ու շնորհավորել են Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի նախագահները: Դմիտրի Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցում Իլհամ Ալիեւը բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահի գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ուղղությամբ:
Իլհամ Ալիեւը երեկ նշել է ծննդյան 48-ամյակը: