«Հայոց Աշխարհ»-ը անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի երեկվա հայտարարությանը Պրեսկոտի եւ Կոլոմբիեի նոր զեկույցի վերաբերյալ, մասնավորապես հայտարարության այն դրույթին, թե ԵԽԽՎ-ի զեկուցողները չեն ընդունում իշխանությունների հայտարարությունները, որ «Մարտի 1»-ի էջը փակված է: Թերթը գրում է. - «Բացահա'յտ սուտ։ Նախ, իշխանությունները երբեք չեն հայտարարել, թե «մարտի 1-ի էջը արդեն փակված է»։ Ընդամենը ասել են, որ պետք է կարողանանք փակել «այդ էջը» եւ շարժվել առաջ, եթե ուզում ենք ազատվել Տեր-Պետրոսյանի թեթեւ ձեռքով հանրության մեջ ներդրված պառակտման ցեցից, վերականգնել հասարակական հանդուրժողականության մթնոլորտը մեր երկրում։ Երկրորդ՝ «մարտի 1»-ի էջը չի փակվել, չէր էլ կարող փակվել այն պարզ պատճառով, որ զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչ Տեր-Պետրոսյանը պատասխանատվության չի կանչվել, սպանությունների հանգամանքների բացահայտումն էլ շարունակում է մնալ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննչական մարմնի օրակարգում»։
Իսկ «Իրավունքը de facto»-ն մեջբերել է «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի խոսքերը. - «Մարտի 1-ի էջը փակված է այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում, որ մեր երկրում նման բաները կրկնվեն: Իսկ ովքեր ուզում են անընդհատ Մարտի 1-ի մասին խոսել, ապա նրանք ինչ-որ կերպ ձգտում են նման երեւույթների կրկնությանը: Մենք ուզում ենք մեր երկիրն առա՞ջ տանել, թե՞ անընդհատ ուզում ենք ապրել Մարտի 1-ով»:
«Առավոտ»-ը Ալվարդ Պետրոսյանի հետ զրույցում նկատում է, որ Դաշնակցությունը ավելի լիասիրտ ընդդիմություն է շարունակում մնալ Հայաստանի առաջին նախագահին, քան ներկայիս նախագահին, ինչին ի պատասխան` դաշնակցական պատգամավորը ասել է. - «Պատճառաբանեմ` ՀՅԴ-ն լիասիրտ ընդդիմություն էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանի որ մենք սկզբունքորեն արժեքային բոլորովին տարբեր համակարգերի կրողներ էինք: Խորապես ընկերվարական կուսակցության սկզբունքներն ընդունող եւ ըմբռնող մարդ եմ, թեեւ կարծում եմ, որ մյուս տեսակն էլ իրավունք ունի ապրելու: Բայց տգիտորեն իրականացված սեփականաշնորհումը... Եվ երկիրն այս վիճակում է ոչ միայն այն պատճառով, որ չինովնիկական շատ լավ ապարատ չունենք, կաշառակերություն կա, եւ մենք դեռ շատ հեռու ենք եվրոպական չափանիշներից, այլ որովհետեւ քանդվեց մի բան, որը կարելի էր նաեւ չքանդել: Դաշնակցությունը նման հարցերի նկատմամբ շատ սկզբունքային դիրքորոշում ունի: Իսկ Սերժ Սարգսյանի հետ մեր բոլոր բանավեճերից, հակասություններից բացի` ունենք նաեւ շատ ընդհանուր դաշտ` արժեքային նույն համակարգը, ինչն ազգային խնդիրներին էր վերաբերում, մի ամբողջ ճանապարհ, որ անցել ենք: Հիմա էլ եմ ուզում հաստատել դրվատանքի խոսքերը նրա մասին: Ես կարող եմ չընդունել նրա մոտեցումները հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ, բայց երբե'ք չեմ կարող հավատալ, որ Սերժ Սարգսյանը կարող է Արցախի հաշվին հարցեր լուծել: Չե'մ հավատում»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայաստանի տնտեսության համար 2009 թվականն, անկասկած, ամենածանր տարին էր: Իսկ ինչո՞վ էր զբաղված կառավարությունն այդ ընթացքում: Կառավարությունը փրկում էր սեփական բիզնեսը, եւ պատկերացրեք` որոշակի հաջողությունների հասավ: Սխեման պարզ էր. պետք է հնարավոր բոլոր աղբյուրներից վարկեր «կպցնել» եւ այն բաժանել երեք ոլորտների միջեւ` բանկային համակարգ, լեռնահանքային արդյունաբերություն եւ շինարարություն (ուշադրություն դարձրեք` այս ոլորտներից որեւէ մեկում «պատահական մարդիկ» չկան, բոլորն իրենք են): Հիմա տարին ավարտվում է, եւ պարզվում է, որ դեռ մի բան էլ պետք եղածից շատ են օգնել այդ ոլորտներին: Տեղի է ունենում զարմանալի մի բան. տնտեսական տարին ամփոփողները, չգիտես ինչու, ոչ մի խոսք չեն ասում այն մասին, որ 2009 թվականին Հայաստանը մոտ 1.5 միլիարդ դոլարի վարկ է վերցրել: Դա նույնն է, թե մեկը հարեւանից մեծ տոկոսով պարտք վերցնի, դրանով որոշ ժամանակ «յոլա գնա» ու միաժամանակ ընտանիքի անդամների առջեւ պարծենա, թե իր «իմաստուն կառավարման շնորհիվ» է, որ ընտանիքը սովից չի մեռնում»:
«Ժամանակ»-ին տված հարցազրույցում վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը 2010-ի համար կանխատեսում է. - «2010-ին հայ - թուրքական դիվանագիտությունը կշարժվի ավելի արագ, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հարցում դիվանագիտությունը կընթանա շատ դանդաղ: 2010-ը լուրջ քաղաքական փոփոխությունների տարի կլինի` լավ կամ վատ ուղղությամբ: Հետաքրքիրն այն է, որ այդ փոփոխությունները կլինեն ոչ թե ընդդիմություն-իշխանություն հարթության մեջ, այլ իշխանության ներսում` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, գուցե լինեն փոփոխություններ խորհրդարանում, որոնք կարող են անգամ հանգեցնել նոր խորհրդարանական ընտրությունների կամ նոր կառավարության ձեւավորման: Բանն այն է, որ այս անգամ ճնշումը ոչ թե դրսից է գալիս, այլ նաեւ հենց իշխանության համակարգից»: Լրագրողը հարցնում է. - «Ի վերջո, 2010-ին Սերժ Սարգսյանի դիրքերը կուժեղանա՞ն, թե՞ կթուլանան»: Պատասխան. - «Չնայած լեգիտիմության պակասին, 2009-ին Սերժ Սարգսյանի դիրքերը ուժեղացան, իսկ 2010-ին հենց իրենից է կախված լինելու` իր դիրքերը կամրանա՞ն, թե՞ կթուլանան: Ուժեղ դառնալու միակ ճանապարհը դա ժողովրդին, ոչ թե բիզնեսմեններին լսելն է: Ժողովուրդն ուզում է փոփոխություններ` տնտեսական եւ ժողովրդավարական: Դա է միակ ճանապարհը ուժեղ դառնալու: Ուժեղությունը չի գալիս ոստիկանությունից, այն գալիս է մաքուր ընտրությունից ու լեգիտիմությունից»: