Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատը ընդունել է առողջապահության համակարգի բարեփոխման օրինագիծը


Միացյալ Նահանգների Սենատը քվեների 60 կողմ, 39 դեմ հարաբերակցությամբ ընդունել է առողջապահության համակարգի բարեփոխման օրինագիծը, որի անհրաժեշտության մասին բազմիցս խոսել է նախագահ Բարաք Օբաման։

Այդ նախագծով երկրի գրեթե բոլոր քաղաքացիները պարտավորվելու են ստորագրել առողջապահական ապահովագրության պայմանագրեր, իսկ ապահովագրական ընկերություններին արգելվելու է խնամառուների առողջական վիճակից ելնելով` չհոգալ նրանց ծախսերը։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը այս տարվա նոյեմբերին արդեն ընդունել է նմանօրինակ նախագիծ, եւ հիմա երկու պալատների համաձայնեցնող հանձնաժողովը բանակցություններով կազմելու է մեկ փոխզիջումային օրինագիծ: Հաջողության դեպքում նախագահ Օբաման արդեն գալիք տարեսկզբին կվավերացնի օրինագիծը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG