Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն Ղրղըզստանին հորդորում է դադարեցնել հետապնդումները մամուլի նկատմամբ


ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին Ղրղըզստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել հետապնդումները ազատ մամուլի նկատմամբ:

Երկրի արտգործնախարարին հղած նամակում Հարաշտին գրել է, որ «լրագրողների նկատմամբ բռնությունները վերջին ամսվա ընթացքում աճել են», եւ ղրղըզական կառավարությունը «պետք է հրապարակավ ընդունի անվտանգության ճգնաժամը»:

ԵԱՀԿ-ի ներկայացուցչի հայտարարությունը հետեւել է ղրղըզ լրագրողների դեմ վերջերս տեղի ունեցած հարձակումներին, այդ թվում Գենադի Պավլյուկի սպանությանը Ղազախստանում:

Շուրջ մեկ շաբաթ առաջ Պավլյուկին` ձեռքերն ու ոտքերը կապած, Ղազախստանում վայր էին նետել բարձրահարկ շենքից, ինչի հետեւանքով նա երեկ մահացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG