Մատչելիության հղումներ

Պուտինը առաջարկում է Վրաստանում ոչնչացված հուշարձանը վերստեղծել Մոսկվայում


Քութայիսիի հուշահամալիրը
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը առաջարկում է Վրաստանի Քութայիսի քաղաքում ոչնչացված` Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը վերստեղծել Մոսկվայում:

«Հնարավոր եմ համարում վերստեղծել այդ հուշարձանը երբեմնի միասնական պետության մայրաքաղաքում», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Պուտինը եւ հավելել. - «Ակնկալում եմ, որ նախաձեռնությունը կսատարեն Ռուսաստանի եւ Վրաստանի հասարակությունները, եւ վստահ եմ, որ մեր երկրում կգտնվեն բավական թվով մարդիկ, ովքեր սեփական միջոցները կներդնեն, որպեսզի Մոսկվայում կանգնեցվի Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված եւ մեր ընդհանուր Հայրենիքը պաշտպանած` տվյալ դեպքում վրացիների հուշարձանը»:
Հուշահամալիրի պայթեցումը, որի ժամանակ զոհվեց երկու մարդ

Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ «վրացական սփյուռքի ներկայացուցիչները եւս դրանում ամենաակտիվ մասնակցությունը կունենան»:

Հուշարձանը ոչնչացնելու` Վրաստանի իշխանությունների որոշումը Պուտինը որակել է որպես երկու ժողովուրդների ընդհանուր հիշողությունը ջնջելու փորձ:

Անցած շաբաթ օրը Քութայիսիի հուշահամալիրի ապամոնտաժման ժամանակ իրականացված պայթյունի հետեւանքով զոհվեցին մի կին եւ նրա 8-ամյա դուստրը:

Ռուսաստանը բարբարոսություն էր անվանել համալիրի ոչնչացման ծրագիրը, որին դեմ էին արտահայտվել նաեւ վրացական ընդդիմության մի շարք առաջնորդներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG