Մատչելիության հղումներ

Իրանում դադարեցվել է եւս մեկ պարբերականի հրատարակումը


Իրանի իշխանությունների որոշմամբ դադարեցվել է բարեփոխական «Անդիշեհե նո» («Նոր միտք») պարբերականի հրատարակումը:

ԻՍՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, նման որոշման պատճառ է հանդիսացել այն, որ ըստ իշխանությունների` Թեհրանում լույս տեսնող թերթը խախտել է մամուլի մասին օրենքը:

Բացի այդ, նախազգուշացում է ստացել ԻԼՆԱ լրատվական գործակալությունը, որը լայնորեն լուսաբանում է իրանական ընդդիմության գործողությունները:

Դեկտեմբերի սկզբին Թեհրանում փակվել էր բարեփոխական ուղղվածության «Հայաթե նո» («Նոր կյանք») օրաթերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG