Իր ցուցմունքում Փաշինյանը փորձում էր հիմնավորել, որ դեռեւս 2007-ի հոկտեմբերի 22-ից իշխանությունների «բարձր մակարդակի հրահանգով» ոստիկանության տարբեր աստիճանի աշխատակիցները ահաբեկել, սպառնացել, ձերբակալել, կալանավորել են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին ու աջակիցներին:
Նկարագրելով հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած հանրահավաքի իրազեկման երթի մանրամասները` Փաշինյանը պնդեց, որ իրենք որեւէ անօրինական գործողություն չեն կատարել, որ երթը համապատասխանում էր ոչ միայն օրենքի տառին՝ «այլեւ ստորակետին եւ վերջակետին»:
Փաշինյանի պնդմամբ, ոչ թե երթի մասնակիցները եւ անձամբ ինքն են բռնություն գործադրել ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նշված է քրեական գործում եւ ինչպես դատարանում պնդում էր տուժող Վազգեն Դաբաղյանը, այլ ճիշտ հակառակը:
«Կարմիր բերետավորները նախ փորձում էին իմ ձեռքից խլել բարձրախոսը, ու քանի որ ես երկու ձեռքով գրկել էի այն, Հովակիմյանը նախ հարվածեք ինձ, ապա 3 կարմիր բերետավորներ ինձ գետնին տապալեցին, խլեցին բարձրախոսը, այն տվեցին Աֆյանին, ապա ինձ տեղափոխեցին ոստիկանական մեքենա», - պատմեց Փաշինյանը։ - «Որպես տուժող ներկայացող երիտասարդը, ըստ էության, արժանի է այդ միջավայրին, որքանով ստելու հատկություն ունի», - հավելեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։
Փաշինյանը հերթով թվարկում ու փաստերով հիմնավորում էր, որ հոկտեմբերի 23-ից ի վեր դեպքերի զարգացումները, ընդդիմության ներկայացուցիչներին իրենց քաղաքական հայացքների համար հետապնդումները, աշխատանքից հեռացնելը, բերման ենթարկելն ու ձերբակալությունները, նախագահական ընտրությունների օրը Տեր-Պետրոսյանի աջակիցների նկատմամբ բռնության ենթարկելը, ընտրությունները կեղծելը ի վերջո հանգեցրին մարտի 1-ի իրադարձություններին: Այս բոլոր փաստերը ներկայացվում էր, ըստ Նիկոլ Փաշինյանի, առաջին հերթին ցույց տալու, թե նախագահական ընտրություններից առաջ եւ հետո ինչ մթնոլորտ էր տիրում Հայաստանում եւ, որ դեռեւս 2007-ի հոկտեմբերից Հայաստանում տիրում էր զանգվածային հետապնդումների իրավիճակ:
Դառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, Փաշինյանը նկարագրեց, թե՛ Ազատության հրապարակում եւ թե՛ Մյասնիկյան արձանին հարակից հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների մանրամասները՝ փորձելով հիմնավորել իր գործողությունները մարտի 1-ին, օրվա երկրորդ կեսին: Ըստ նրա, ընդդիմությունը հավաստի տեղեկություններ էր ստացել, որ իշխանությունները մտադիր են սադրիչների խմբերի միջոցով նախագահական նստավայրի գրոհ կազմակերպել։ Հենց այդ պատճառով էլ որոշվեց Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը չթողնել:
Նիկոլ Փաշինյանը նաեւ հերթով ներկայացրեց իշխանությունների նախատեսած ծրագրերը մարտի 1-ին ժողովրդին ցրելու եւ սադրանքի ենթարկելու վերաբերյալ:
«Եթե իշխանություններն իսկապես ուզում էին, որպեսզի բախում չլիներ ոստիկանական ուժերի եւ ժողովրդի միջեւ, պիտի չհարձակվեր։ Ուրիշ որեւէ գերբնական բան չէր պահանջվում բախումից խուսափելու համար», - հայտարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիրը։
Շուրջ 3 ժամ տեւած ցուցմունքի վերջում Փաշինյանը հայտարարեց, որ չի պատասխանելու մեղադրող կողմի հարցերին:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 22-ին։
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 20-ից ընթանում է Փաշինյանի նկատմամբ դատարավարությունը՝ 2007-2008 թվականներին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանքներով: