Մատչելիության հղումներ

Կոպենհագենում հռչակագիր ընդունվեց


Կոպեհնագենում գումարված կլիմայի հարցով ՄԱԿ-ի գագաթնաժողովն ի վերջո ընդունել է ամփոփիչ հռչակագիր, որը սակայն պարտադիր ուժ չունի։

Զարգացած եւ զարգացող երկրներն այդպես էլ համաձայնության չեն եկել վնասակար արտանետումների կրճատման տեմպերի եւ գլոբալ ջերմացումից առավել տուժած երկրներին ֆինանսական աջակցություն հատկացնելու հարցերում։

«Մենք էական եւ աննախադեպ արդյունքի ենք հասել, սակայն դա բավարար չէ»,- հռչակագրի մասին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։

«Սա ավելի լավ է, քան որեւէ համաձայնության բացակայություն, բայց, իհարկե, չի համապատասխանում մեր ակնկալիքներին»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG